Moody's-ը հայտնում է, որ Ռուսաստանը դեֆոլտ է արել եվրոպարտատոմսերի գծով

Moody's-ը հայտնում է, որ Ռուսաստանը դեֆոլտ է արել եվրոպարտատոմսերի գծով

Moody's-ը հայտնել է, որ Ռուսաստանը չի կատարել արտաքին պարտքի մարման պարտավորությունները: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Հունիսի 27-ին Ռուսաստանի սուվերեն պարտքի սեփականատերերը 30-օրյա արտոնյալ ժամանակահատվածի ավարտին եվրապարտատոմսերի թողարկումներով 100 մլն դոլարի արժեկտրոնային վճարումներ չեն ստացել, ինչը, մեր սահմանմամբ, իրենից ներկայացնում է դեֆոլտ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ ամիս ԱՄՆ-ը չերկարաձգեց ընդհանուր լիցենզիան, որը թույլ էր տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար։ Այդ պատճառով էլ, պարտքը մարելու համար Ռուսաստանն անցած շաբաթ եվրապարտատոմսերով ստանձնած պարտավորությունները առաջին անգամ կատարել է ռուբլով ՝ օգտագործելով նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս նման վճարումներ կատարել։

Հինգշաբթի օրը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ այն չի նշանակում արտաքին պարտքի դեֆոլտ, և վարկատուները հիմքեր չունեն կարծելու, որ Մոսկվան սխալ է կատարում իր պարտավորությունները, քանի որ Ռուսաստանը ֆորսմաժորային պայմաններում ամեն ինչ անում է, որպեսզի վարկատուները ստանան իրենց  միջոցները։ Սիլուանովի խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը արհեստական խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի արտաքին պարտքի սպասարկման համար՝ «դեֆոլտ» պիտակը դնելու համար։
 

Աղբյուրը՝   panorama.am