Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ նվազել Է մայիսի վերջից

Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ նվազել Է մայիսի վերջից

Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ դանդաղել է մայիսի վերջից, քանի որ երեսակողները ադամանդների պահանջարկն ընդունում են այլ աղբյուրներից: Այդ մասին, Rough&Polished մասնագիտացված գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ալմաստի բնագավառի անկախ վերլուծաբան Պոլ Զիմնիսկին:

Դա մասամբ կապված է ռուսական ապրանքների դիմաց ԱՄՆ-ի դոլարով վճարելիս դժվարությունների հետ, բայց ադամանդներ արտադրողների մի մասը չի վստահում գնել, եթե իրենց սպասարկյալները բացառապես պահանջում են ոչ ռուսական ապրանքներ, պարզաբանել է նա:

Մատակարարների վրա ճնշում է գործադրում ճյուղի այն հիմնական խաղորդների որոշումը, ինչպիսիք են Signet Jewelers-ը, LVMH (Tiffany)-ը եւ Richemont-ը, որոնք պարտավորվել են չգնել նոր արդյունահանված ռուսաստանյան ալմաստները, կարծում է փորձագետը: Նա կարծում է, որ, հաշվի առնելով ԱԼՌՈՍ-ի հանգամանքները, նպատակահարմար կլիներ կրճատել արդյունահանումը՝ արդյունքում արտադրելով այս տարի պլանավորված 34 միլիոն կարատից պակաս:

Աղբյուրը՝   lragir.am