Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այցով գտնվում է Գերմանիայում, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը, խոստացել է 200 մլն դոլար փոխհատուցում հատկացնել գլոբալ պարենային անկայունությունը հաղթահարելու համար:

Փողը, որը խոստացել է Ճապոնիայի վարչապետը, նախատեսված են Ուկրաինային, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրներին օգնելու համար, որոնք սաստիկ տուժել են պարենի գների կտրուկ աճից, հաղորդել է հեռուստաալիքը:

Ինչպես նշում է NHK-ն, պարենային անվտանգությունը դարձել է այն հիմնական թեմաներից մեկը, որոնք քննարկվել են G7-ի գագաթնաժողովում: G7-ի գագաթնաժողովը հունիսի 26-28-ին անցկացվում է Բավարիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝   168.am