Բելառուսը երկարացրել է արևմտյան պարենային ապրանքների ներմուծման արգելքը

Բելառուսը երկարացրել է արևմտյան պարենային ապրանքների ներմուծման արգելքը

Բելառուսը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացրել է ոչ բարեկամական երկրներից պարենային ապրանքների ներմուծան արգելքը, որը սահմանվել էր հունվարին: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին:

Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն աննշան կմեղմացվեն: Մասնավորապես, որոշել են հաջորդ կիսամյակում բելառուսցի ներմուծողներին թույլատրել ոչ բարեկամական երկրներից ներկրել ծիրան, բալ, կեռաս, նեկտարին, սալոր, խուրմա:

2022 թվականի հունվարի 1-ից արգելքի տակ են հայտնվել 18 տեսակի պարենային ապրանքներ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միսը, խոզի միսը եւ կաթնամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, երշիկեղենը, հրուշակեղենը, բանջարեղենը:

Սկզբում այդ որոշումը վերաբերում էր Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ալբանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից եւ Շվեյցարիայից ներմուծված ապրանքներին։

Մոտավորապես մեկ ամիս անց ցուցակում ընդգրկվել են Lիխտեյնշտեյնը եւ Սերբիան։