Վանա լիճը երաշտի պատճառով ծանծաղում է

Վանա լիճը երաշտի պատճառով ծանծաղում է

Երաշտի պատճառով ծանծաղում է Վանա լիճը՝ ափերը մերկանում են, բացելով հատակը, իսկ միջնամասում կղիզներ են ի հայտ գալիս:

Ըստ փորձագետների, այս տարածաշրջանում տեղումները նախկինի համեմատ նվազել են 10 տոկոսով։ Դրա պատճառով ավազանը լցնող աղբյուրները ցամաքում են։

Վանն աշխարհի ամենամեծ աղի, սոդայի պաշարերով լիճն է, որի տրամագիծը գրեթե 120 կիլոմետր է։

Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1648 մետր բարձրության վրա, ունի անկանոն ձև՝ հիշեցնելով եռանկյուն։ Ամենալայն մասում լճի լայնությունը կազմում է 119 կիլոմետր։ Փոքրիկ նեղուցուվ լիճը բաժանվում է ծանծաղ հյուսիսային և ավելի խոշոր հարավային հատվածի, որտեղ խորությունը հասնում է 451 մետրի։

Վանա լճի միջին խորությունը հասնում է 161,2 մետրի, ջրի ընդհանուր ծավալը՝ 576 կմ³։ Ափերը հիմնական ժայռոտ են։ Վանա լճում տեղակայված են բազմաթիվ մանր կղզյակներ, մասնավորապես ափերի մոտ, և չորս խոշոր կղզիներ՝ Ղադիր (Լիմ), Կտուց, Աղթամար և Առտեր։‌

Աղբյուրը՝   panarmenian.net