ՀՀ-ն անձնագրային բաժինների հերթի կառավարման սարքեր կստանա

ՀՀ-ն անձնագրային բաժինների հերթի կառավարման սարքեր կստանա

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հերթերը կանոնակարգելու համար Հայաստանը որպես նվիրատվություն կստանա հերթերի կառավարման 23 համակարգ։

Հարցը ներառված է կառավարության օգոստոսի 4-ի նիստի օրակարգում։ Նվիրատուն Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնն է՝ ICMPD-ն։

Նվիրատվությամբ ստացվել են 27 600 եվրոյի հերթագրման սարքավորումներ, 8 500 եվրոյի՝ հերթագրման վահանակներ և 23 500 եվրոյի՝ հերթերի ավտոմատ կառավարման համակարգ։ Համակարգի ծրագրային ապահովումն ու տեխնիկական սպասարկումը 1 տարվա ընթացքում իրականացնելու է «Լայմ տեխ» ընկերությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անձնագրերի և վիզաների վարչության 5 ստորաբաժանումներում այժմ էլ առկա է հերթերի կառավարման համակարգ, սակայն կա հերթերի աճի միտում, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով։ 

Աղբյուրը՝   shabat.am