Վրաստանը պահանջել է վիզաներ մտցնել ռուսների եւ բելառուսների համար եւ սահմանափակել երկրում գտնվելու ժամկետը

Վրաստանը պահանջել է վիզաներ մտցնել ռուսների եւ բելառուսների համար եւ սահմանափակել երկրում գտնվելու ժամկետը

Վրաստանում ավելի քան 13 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ ուղղված Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին՝ պահանջելով վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար։

Փաստաթուղթը հրապարակվել է Manifest.ge կայքում։ Խնդրագրում երկրի ղեկավարությանն առաջարկվում է վիզային ռեժիմ մտցնել այդ երկրների քաղաքացիների համար՝ Վրաստանում նրանց գտնվելը երեք ամսով սահմանափակելու համար։

«Այդ դեպքում Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիները չեն կարողանա Վրաստանում երեք ամսից ավել մնալ, ինչը նշանակում է, որ նրանց այցի նպատակը լինելու է զբոսաշրջությունն ու ճանապարհորդությունը, այլ ոչ թե՝ բիզնես գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ընդդիմադիր «Լելո» խորհրդարանական կուսակցությունը եւս պահանջել էր վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար։

Աղբյուրը՝   news.am