Եվրոպան ձգտում է իր շուկայից ՌԴ-ին դուրս մղել նաև Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելով

Եվրոպան ձգտում է իր շուկայից ՌԴ-ին դուրս մղել նաև Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելով

Եվրոպական երկրները ցանկանում են մասնակիորեն փակել հակառուսական պատժամիջոցներով պայմանավորված գազի դեֆիցիտը՝ ավելացնելով Ադրբեջանից մատակարարումների ծավալը։ 

Ըստ պարբերականի, Ադրբեջանն ինքը այժմ ռեկորդային մակարդակի կհասցնի գազի արդյունահանումը։ Եվրոպական երկրներն ակտիվորեն բանակցում են նրա հետ։

Նշվում է, որ Բաքուն ցանկանում է մինչև տարեվերջ հասնել 9,1 մլրդ խմ ծավալի, իսկ հաջորդ տարի արտահանումը հասցնել 11 մլրդ խմ-ի, ինչի վրա հույսը դնում են եվրոպացիները։

Ընդգծվում է, որ մատակարարումները կկատարվեն Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) խողովակաշարերով։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ադրբեջանի մատակարարումները կկարողանան բավարարել ԵՄ-ի կարիքների միայն 4%-ից պակաս մասը։

Մինչ այդ Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ոչ ռուսական աղբյուրներից գազ գնելու ԵՄ կարողությունը մոտենում է սահմանագծին։

 Աղբյուրը՝   panorama.am