Տարեսկզբից ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով

Տարեսկզբից ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին յոթ ամսում աճել է 29 տոկոսով՝ հասնելով 97,71 միլիարդ դոլարի, հայտնում է Չինաստանի մաքսային վարչությունը։

Նշվում է, որ Չինաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 5,2 տոկոսով՝ կազմելով 36,27 միլիարդ դոլար՝ հունվար-հուլիս ամիսներին։

Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը Չինաստան, իր հերթին, աճել է 48,8 տոկոսով եւ կազմել 61,45 միլիարդ դոլար։

Բացի այդ, երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը հուլիսին կազմել է 16,79 միլիարդ դոլար, միաժամանակ Չինաստանի արտահանումը կազմել է 6,77 նիլիարդ դոլար, իսկ ներմուծումը` 10,02 միլիրարդ։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF) մասնակցել էր չինական առնվազն 40 ընկերություն։ Գործարար երկխոսության ժամանակ քննարկվել էր, 2024 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 200 միլիարդ դոլարի հասցնելու մտադրությունը։