ՌԴ-ում հանցագործություններից վնասը կտրուկ աճել է 2022 թվականի առաջին կիսամյակում

ՌԴ-ում հանցագործություններից վնասը կտրուկ աճել է 2022 թվականի առաջին կիսամյակում

Ռուսաստանում տարբեր հանցագործություններից վնասի կտրուկ աճ է նշվել 2022 թվականի առաջին կիսամյակում՝ անցյալ տարվա համապատախան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ գրեթե կես տրիլիոն ռուբլի կամ ավելի քան 2,5 անգամ: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

«Այս տարվա անցած վեց ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է հանցագործությունների պատճառով նյութական վնասի չափը՝ 222 միլիարդից մինչեւ 494 միլիարդ ռուբլի»,-Կրասնովն ասել է «Կոմերսանտ»-ին տրված հարցազրույցում: Մինչդեռ, նշել է նա, «հաշվի առնելով դատախազների կողմից ձեռնարկված միջոցները՝ իրավապահ մարմինների կողմից առգրավվել է ունեցվածք, փող, 224 մլրդ ռուբլի ընդհանուր գումարի կամ 442,2 տոկոսով ավելի թանկարժեք իրեր՝ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ»:

Կալանքի տակ դրված ունեցվածքի արժեքը գրեթե կրկնակի ավելացել է՝ հասնելով 129 մլրդ ռուբլու, հավելել է հսկիչ գերատեսչության ղեկավարը:

Աղբյուրը՝   168.am