Աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար

Աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացման նպատակով՝ Կառավարարությունն այսօր ընդունել է «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» որոշումը։ 

Խելամիտ հարմարեցումների համար դիմել կարող է յուրաքանչյուր անձ, ով ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը, ծառայությունների անհատական ծրագրի համաձայն, սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։

Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

  1. ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ),
  2. ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում  հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),
  3. բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),
  4. աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ և այլն)։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։