Երևան – Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր հատվածը նորոգվում է

Երևան – Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր հատվածը նորոգվում է

Միջին նորոգման աշխատանքների շրջանակում նորոգվում է Մ-5, Երևան – Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5կմ երկարությամբ հատվածը (աջ երթևեկելի գոտի)։

Միջին նորոգման աշխատանքներ կտարվեն նաև նույն հատվածի ձախ գոտում։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Կապալառու՝ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ։

Տեխհսկողությունը կատարվում է ճանապարհային դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։