2021-2022 թվականներին ԶՊՄԿ ՓԲ ընկերության մասնակցությունը Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին կհասնի շուրջ 700 միլիոն դրամի

2021-2022 թվականներին ԶՊՄԿ ՓԲ ընկերության մասնակցությունը Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին կհասնի շուրջ 700 միլիոն դրամի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրապարակում է Քաջարան համայնքում 2021 թ. իրականացված եւ 2022 թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին  ԶՊՄԿ ՓԲԸ մասնակցության մասին տվյալները։ 
Այսպես՝ հաշվետու ժամանակահատվածում Քաջարան համայնքում իրականացված եւ իրականացվող ծրագրերի համար ԶՄՊԿ մասնակցությունը կհասնի շուրջ 700 միլիոն ՀՀ դրամի։ Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են Պետության, համայնքի եւ ԶՄՊԿ համատեղ ներդրմամբ։ Բոլոր ծրագրերում ԶՊՄԿ ներդրումը կազմել է ընդհանուր ներդրման 10-30%-ը։ 
Համայնքապետարանից տրամադրված տվյալների համաձայն իրականացված ընթացիկ եւ իրականացվելիք ծրագրերն են՝
  • Գեղավանք-Գեղի ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում  
  • Մ2-Խաչինան ճանապարհի հիմնանորոգում 
  • Տերյան փողոցի և բակերի հիմնանորոգում 
  • Շիրվանզադե փողոցի բակային հատվածի հիմնանորոգում 
  • Բաբիկավան բնակավայրի բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում  
  • Բակունց 3,4 և 7 բազմահարկ բնակելի շենքերի բակի հիմնանորոգում
  • Չարենց և Շահումյան փողոցների բնակելի շենքերի բակերի հիմնանորոգում  
  • Գայի փողոցի, Խանջյան փողոցի, Գայ-Մ2 մայրուղի անցուղու հիմնանորոգում  
Համայնքում 11 շենք ներառվել է շենքերի ջերմամեկուսացման ծրագրում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 91 միլիոն 90 հազար դրամ, որից 709,735 մլն հատկացրել է պետությունը, ՝ 25 մլն հատկացրել է համայնքը, 265,9 մլն հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 91,18 մլն։
  2022 թվականին կատարվելիք աշխատանքներն են՝ 
  • Քաջարան համայնքի բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում/հիմնանորոգում (Գետիշեն, Ձագիկավան, ք.Քաջարան)։
  • Քաջարան համայնքի բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցում (Աջիբաջ, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ, Փուխրուտ, Անդոկավան, Ձագիկավան)։
  • Մեքենասարքավորումների ձեռք բերում (ջրցան, ավտոաշտարակ, մինի ամբարձիչ, տրակտոր) 

 

Վերոնշյալ բոլոր ծրագրերի համար ԶՊՄԿ-ն հատկացրել է ընդհանուր մոտ 700 մլն դրամ։