Wildberries-ում Հայաստանից պատվիրում են պահածոներ, մուրաբաներ եւ չրեր

Wildberries-ում Հայաստանից պատվիրում են պահածոներ, մուրաբաներ եւ չրեր

Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ձեռնարկատերերի վաճառքները Wildberries առցանց խանութում 2022 թվականի առաջին կիսամյակում աճել են ավելի քան հինգ անգամ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Тасс-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում:

«2022 թվականի առաջին կիսամյակում Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի օտարերկրյա բիզնեսի ներկայացուցիչները Wildberries-ի միջոցով ավելացրել են ապրանքների վաճառքը տարեկան 441%-ով՝ հասնելով 5,1 մլրդ ռուբլու։ Միեւնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրներից բիզնեսի ներկայացուցիչների թիվն աճել է 12 անգամ՝ հասնելով 69 հազարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ընկերության մամուլի ծառայությունը նշում է, որ, օրինակ, Հայաստանից գնորդներն ամենից հաճախ պատվիրում են պահածոներ, մուրաբաներ եւ չրեր։  Բելառուսից ամենապահանջված ապրանքներից են կոսմետիկ միջոցները, ներքնազգեստը եւ պաստառները։ Ղազախստանից ամենաշատը պատվիրում են թեյ, քաղցրավենիք եւ կոսմետիկ օճառ, իսկ Ղրղզստանից՝ բլուզներ, գիշերազգեստ եւ կենդանիների համար սնունդ։

Wildberries-ի շրջանառությունը 2021 թվականին աճել է 93%-ով՝ հասելով 844 մլրդ ռուբլու։

Աղբուրը՝   banks.am