ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռուսական պարենն ու պարարտանյութերը պետք է դուրս գան համաշխարհային շուկա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռուսական պարենն ու պարարտանյութերը պետք է դուրս գան համաշխարհային շուկա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը ասել է, որ կառավարությունները եւ մասնավոր հատվածը պետք է համագործակցեն՝ ռուսական պարենն ու պարարտանյութերը, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկը, անցյալ ամիս համաձայնեցված գործարքի շրջանակներում համաշխարհային շուկաներ հանելու համար:

«Այս փաթեթային գործարքի մյուս մասը ռուսական պարենի եւ պարարտանյութերի համաշխարհային շուկաներ անխափան մուտքն է, որոնք պատժամիջոցների տակ չեն գտնվում»,- ասել է Գուտերեշը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

«Կարեւոր է, որ բոլոր կառավարությունները եւ մասնավոր հատվածը համագործակցեն, որպեսզի դրանք շուկա հանեն»:

«Ուկրաինայից եւ Ռուսաստանից ավելի շատ պարեն եւ պարարտանյութեր դուրս բերելը կարեւոր նշանակություն ունի ապրանքների շուկաները հետագայում հանգստացնելու եւ սպառողների համար գները նվազեցնելու հարցում»,- հավելել է նա:

Աղբյուրը՝   news.am