Եվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցել

Եվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցել

Եվրամիության երկրների շուկայում Էլեկտրականության արժեքն օգոստոսի 22-ի կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, հետեւում Է Nord Pool ԷլեկտրաԷներգիայի սակարանի տվյալներից:

Մասնավորապես, Արեւելյան եւ Արեւմտյան Դանիայում գինը հասել Է 563,81 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Ավստրիայում՝ 564,66 եվրոյի, Բելգիայում՝ 561,94 եվրոյի, Գերմանիայում՝ 563,81 եվրոյի, Ֆրանսիայում՝ 571,34 եվրոյի եւ Նիդեռլանդներում՝ 558,23 եվրոյի:

ԷլեկտրաԷներգիայի արժեքը բարձրանում Է գազի գնի թանկացումից անմիջապես հետո:

Օգոստոսի 22-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 2022 թվականի մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 2 800 դոլարը հազար խորանարադ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝   armenpress.am