Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած լավագույն երկրների հնգյակում

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած լավագույն երկրների հնգյակում

2022-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 2 մլն 97 հազար ռուս զբոսաշրջիկ։ Դա 41,46 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից։

Ռուսաստանից ամառային շրջագայությունների ամենապահանջված ուղղություններն են Թուրքիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մալդիվները:

OneTwoTrip-ում լավագույն երկրների հնգյակում, բացի Թուրքիայից, ներառվել են Հայաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: OneTwoTrip-ը հաշվարկել է, որ, ընդհանուր առմամբ, արտասահմանյան երկրներ զբոսաշրջային ուղեւորությունների տեսակարար կշիռը տարվա ընթացքում աճել է 2,2 անգամ՝ հասնելով 11%-ի։

Աղբյուրը՝   banks.am