Եվրամիությունից դուրս գերմանական արտահանումը կրճատվել է 7.6 տոկոսով

Եվրամիությունից դուրս գերմանական արտահանումը կրճատվել է 7.6 տոկոսով

Եվրոպական միությունից դուրս Գերմանիայի արտահանումը հուլիսի համեմատ կրճատվել է 7.6 տոկոսով, հայտնել է Դաշնային վիճակագրական ծառայությունը։ Անկումը տեղի է ունեցել երեք անընդմեջ բարձրացումներից հետո:

Երկրորդ եռամսյակում տնտեսության մեջ լճացում էր գրանցվել, իսկ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիայում տնտեսական իրավիճակը վատթարանում է, իսկ հեռանկարները փխրուն են:

Առանձին պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ գերմանական արտադրողների գները հուլիսին աճել են ռեկորդային տեմպերով։ Տնտեսությունն ուկրաինական պատերազմի պատճառով աճող ծախսերի եւ աճի թուլացման մեջ է հայտնվել։

Հուլիսին գերմանացի արտահանողների համար Միացյալ Նահանգներն ամենակարեւոր առեւտրային գործընկերը  մնաց, երբ ապրանքների արտահանումն ԱՄՆ շուկա տարեկան կտրվածքով ավելացավ 14.9 տոկոսով:

Չինաստան արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 6.1 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 56.0 տոկոսով։

2022 թ. առաջին կիսամյակում գերմանական տնտեսությունն ավելի մեծ կախվածություն ձեռք բերեց Չինաստանից, երբ ուղղակի ներդրումները եւ դրա առեւտրային դեֆիցիտը նոր բարձրակետերի հասան՝ չնայած Պեկինից երես թեքելու նպատակով Բեռլինի վրա քաղաքական ճնշումներին։

Աղբյուրը՝   news.am