ՀՀ պետական պարտքը նվազել է. Գևորգ Պապոյան

ՀՀ պետական պարտքը նվազել է. Գևորգ Պապոյան

Տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն ու կառավարության արտաքին պարտքը նվազել է: Այս մասին գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը. ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։

Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։ Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։

Կառավարության ներքին պարտքը ավելացել է 219 մլրդ դրամով կամ 17,7%-ով։

Պարտքի միջին տոկոսադրույքը աճել է 1%-ով՝ դառպալով 5,68%։ Ըստ Պապոյանի՝ պարտքի 25,4%-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը»։ 

Աղբյուրը՝   shabat.am