Նշվել են ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենաէժան երկրները. Հայաստանն այդ ցուցակում է

Նշվել են ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենաէժան երկրները. Հայաստանն այդ ցուցակում է

Ռուսաստանցիներն աշնանն ավելի էժան կարող են հանգստանալ Աբխազիայում, առավել հասանելի են նաեւ Թուրքիան, Հայաստանը, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն։ Այս մասին տեղեկացրել են ՏԱՍՍ-ի հարցմանը ենթարկված տուրօպերատորները։

«Կապված այն բանի հետ, որ ներկա պահին երկրների ցանկն այնքան էլ մեծ չէ, էժան թոփ-5-ն այսպիսի տեսք ունի. Աբխազիա (արժեքն սկսվում է սեպտեմբերին երկու հոգու համար 26 հազար ռուբլուց), Թուրքիա (64 հազար ռուբլուց), Եգիպտոս (80 հազար ռուբլուց), ԱՄԷ (100 հազար ռուբլուց), Մալդիվներ (152 հազար ռուբլուց)»,- նշել են Anex Tour-ի մամուլի ծառայությունում։

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ շրջագայությունների արժեքը գրեթե բոլոր ուղղություններով նվազել է, քանի որ հանգստի «թեժ սեզոնը» եւ արձակուրդներն ու հանգստյան ժամանակն ավարտվել են։ Միայն ԱՄԷ ուղեւորությունն է մի փոքր թանկացել՝ ավելի հարմարավետ եղանակային պայմանների հետ կապված, բացատրել են ընկերությունում։

«Ինտուրիստի» տվյալներով՝ աշնանը գնային առումով առավել մատչելի են Աբախզիա, Եգիպտոս, Հայաստան, Իրան եւ Բահրեյն ճամփորդությունները։

Աբխազիա մեկշաբաթյա ուղեգրի միջին արժեքը երկու ուղղությամբ թռիչքի հաշվառմամբ 25,1 հազար ռուբլի է՝ մեկ մարդու համար, Եգիպտոս՝ մոտ 53,7 հազար ռուբլի, Հայաստան՝ մոտ 56,5 հազար ռուբլի, Իրան՝ մոտ 93,2 հազար ռուբլի, Բահրեյն՝ մոտ 100,5 հազար ռուբլի։ Տուրօպերատորը գրանցել է գների իջեցում Թուրքիա եւ Աբխազիա ուղղություններում հոկտեմբերի 15-ից սկսած, այն դեպքում, երբ Եգիպտոս, ԱՄԷ, Վենեսուելա եւ Մալդիվներ ուղեւորությունների արժեքը բարձրանում է՝ սեզոնային գործոնի հետ կապված։

Ինչպես տեղեկացրել են Tez Tour-ում, աշնանը մեկշաբաթյա ուղեւորությունները Թուրքիա արժեն 42,8 հազար ռուբլի՝ մեկ մարդու համար, ԱՄԷ՝ 54,2 հազար, Եգիպտոս՝ 61,2 հազար, Թաիլանդ՝ 86,8 հազար, Սեյշելներ՝ 91,4 հազար, Վենեսուելա՝ 113,4, Մալդիվներ՝ 120 հազար ռուբլի։

Fun&Sun-ով մեկ շաբաթ Թուրքիա մեկնել կարելի է 47,1 հազար ռուբլով՝ մեկ մարդու համար, ԱՄԷ՝ 55,3 հազարով, ութ օրով Եգիպտոս կարելի է մեկնել 60,1 հազար ռուբլով, ասել են տուրօպերատորի մամուլի ծառայությունում։

Աղբյուրը՝   news.am