Հայաստանում արտաքին առեւտրի ծավալն աճել է, այդ թվում՝ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանման հաշվին

Հայաստանում արտաքին առեւտրի ծավալն աճել է, այդ թվում՝ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանման հաշվին

Հայաստանում արտաքին առեւտրի ծավալն աճել է, այդ թվում՝ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի արտահանման հաշվին։ Այս մասին ասվում է Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կատարած հետազոտության մեջ։

Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022 թ. հունվար-հունիսին աճել է տարեկան 44 տոկոսով՝ մինչեւ 2.4 տրլն դրամ։ Դրա կառուցվածքում բարձր աճ է նկատվել ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով։ Մասնավորապես, արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 36.3 տոկոսով (մինչեւ 869 մլրդ դրամ), իսկ ներմուծմանը՝ 48.7 տոկոսով (մինչեւ 1.5 տրլն դրամ)։

Միայն 2022 թ. հունիսին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 20.2 տոկոսով։ Դա հնարավոր է դարձել արտահանման 38.2 տոկոս աճի շնորհիվ՝ ներմուծման ավելի համեստ 10.4 տոկոս աճի դիմաց։ Ընդ որում, 2022 թ. հունիսի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառության 71 տոկոս աճը մեծապես պայմանավորված է ներմուծման 73.1 տոկոս աճով եւ ավելի փոքր չափով՝ արտահանման 68.1 տոկոս աճով։

Մեկ տարի առաջ՝ 2021 թ. հունվար-հունիսին, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է տարեկան 13.4 տոկոսով։ Դա տեղի է ունեցել արտահանման 23.3 տոկոս եւ ներմուծման 7.9 տոկոս աճի հաշվին։ Արտաքին ապրանքաշրջանառության հունիսյան 1.9 տոկոս աճի  պատճառն արտահանման աճի դինամիկան էր՝ 12.2 տոկոս, իսկ ներմուծումը կրճատվել է 4,5 տոկոսով։

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալում այս տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 44 տոկոս աճ է գրանցվել։ Ընդ որում, 2022-ի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը` 48.7 տոկոսով։

Հունվար-հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 468.24, իսկ հունիսի միջին փոխարժեքը տատանվում էր միջինում 407-408 դրամի սահմաններում։

Աղբյուրը՝   news.am