Իրանի արտահանումը Հայաստան 37 տոկոսով աճել է

Իրանի արտահանումը Հայաստան 37 տոկոսով աճել է

Իրանի արտահանումը Հայաստան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 37 տոկոսով աճել է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Զանջան նահանգի առեւտրային պատվիրակության հետ հանդիպմանը նա Հայաստանը ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների հետ առեւտրային հարաբերություններ հաստատելու անվտանգ եւ հուսալի հաղորդակցական կամուրջ է անվանել։

ԵԱՏՄ երկրներ 6000-7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը թույլ կտա իրանցի գործարարների ներկայությունը նման շուկաներում։

Զոհուրին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում մի քանի կարեւոր նախագծեր կան։ «Հայաստան Իրանի արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, եւ մենք նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։

Աղբյուրը՝   news.am