Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով

Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով

Սեպտեմբերի 1-ին Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ իրանական ընկերությունները փնտրում են գործընկերներ գորգագործության, սննդի արդյունաբերության, կոշիկի արտադրության ոլորտներում, ինչպես նաեւ շինանյութեր արտադրող ընկերություններ։

«Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։

Հայտերն ուղարկել մինչեւ օգոստոսի 30-ը ժ․ 17։00 [email protected] էլ․ հասցեին։

Միջոցառումը կանցկացվի ժամը 15։30-ին, «Ani Plaza Hotel» հյուրանոցի Անի սրահում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝   banks.am