«Իրանն ու ՌԴ-ն որոշ փոխադարձ հաշվարկների համար կհրաժարվեն դոլարից»

«Իրանն ու ՌԴ-ն որոշ փոխադարձ հաշվարկների համար կհրաժարվեն դոլարից»

Իրանը եւ Ռուսաստանն առեւտրային հարաբերությունների որոշ ոլորտների փոխադարձ հաշվարկներում պլանավորում են դադարեցնել դոլարի օգտագործումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Իրան» թերթին ասել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեհ Աբադին։

«Իրանն ու Ռուսաստանը փոխադարձ հաշվարկների որոշ տեսակների համար արդեն անցել են ազգային արժույթների: Երկու կողմն էլ ջանքեր է գործադրում, որպեսզի այս մեխանիզմը ընդլայնվի երկկողմ առեւտրի այլ ոլորտներում եւս:

Չնայած երկու պետությունների նկատմամբ կիրառվող կոշտ տնտեսական պատժամիջոցներին՝ Թեհրանը եւ Մոսկվան վաղուց էին փնտրում ԱՄՆ դոլարը փոխարինելու այլ մեխանիզմ: Իրանի եւ Ռուսաստանի ազգային արժույթների օգտագործումն Իրանի նախագահի վարչակազմի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է»,- ասել է նա։

Աղբյուրը՝   banks.am