Արցախում որոշել են վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված համակարգով

Արցախում որոշել են վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված համակարգով

Օգոստոսի 30-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը։

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ օրակարգում ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Հիմնական զեկուցող ԱՀ գյուղատնտեսության նախարար Ն․ Մուսայելյանի փոխանցմամբ՝ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեության համար հարկման բարենսպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա զարգացնել անասնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը։

Օրենքի նախագծով առաջարկվում է վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված՝ արտոնագրային վճարների հարկման համակարգով՝ սահմանելով հարկման հաստատուն դրույքաչափ։

Նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա նիստի քննարկմանը։

Աղբյուրը՝   news.am