Իրանի կառավարությունը թույլ է տվել մեքենա ներմուծելիս վճարել կրիպտոարժույթով

Իրանի կառավարությունը թույլ է տվել մեքենա ներմուծելիս վճարել կրիպտոարժույթով

Իրանցի գործարարներն այժմ կարող են մեքենաներ ներկրել՝ որպես վճարամիջոց օգտագործելով կրիպտոարժույթները՝ ԱՄՆ դոլարի կամ եվրոյի փոխարեն, ասել է այդ երկրի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի-Ամինը, ըստ Թաշմին լրատվական գործակալության։ Արդյունաբերության նախարարության և Իրանի Կենտրոնական բանկի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ արտասահմանից ներմուծումները կարող են իրագործվել կրիպտոարժույթների միջոցով։

Ֆաթեմի-Ամինն ասել է, որ կառավարությունը վավերացրել է օրենք, որը սահմանում է կրիպտոարժույթներով առևտրի կանոնները։

Իրանն արդեն գրանցել է ներմուծման առաջին պատվերը՝ օգտագործելով կրիպտոարժույթը՝ որպես վճարման եղանակ, ասվում է հոդվածում։

Պատվերի արժեքը կազմել է մոտ 10 մլն դոլար։

Աղբյուրը՝   lragir.am