Եվրոպական երկրներին հաջողվել է ձմռանն ընդառաջ գազապահեստարանները լցնել 80 տոկոսով

Եվրոպական երկրներին հաջողվել է ձմռանն ընդառաջ գազապահեստարանները լցնել 80 տոկոսով

Եվրոպական երկրներին հաջողվել է մինչեւ ձմեռ 80 տոկոսով լցնել իրենց ստորգետնյա գազապահեստարանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe (GIE) ընկերության տվյալները։

Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները մոտ 86.1 միլիարդ խորանարդ մետր կամ 80.17 տոկոս են կազմում, ինչը 0.6 տոկոսով ավել է օգոստոսի 29-ի դրությամբ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից։ Օրինակ՝ 2021-ին ստորգետնյա գազապահեստարանները հոկտեմբերի 21-ի դրությամբ լցված էին 77.28 տոկոսով։

«Պահեստարանների համալրման ամենաբարձր մակարդակն այժմ նկատվում է Պորտուգալիայում եւ Լեհաստանում (պաշարների մակարդակը համապատասխանաբար 100 եւ 99.54 տոկոս): Պաշարներով առաջատարների թվում են նաեւ Ֆրանսիան (91.54 տոկոս), Շվեդիան (90.8 տոկոս) եւ Դանիան (89.12 տոկոս)։

Գերմանիայում օբյեկտները լցված են 83.65 տոկոսով, Իտալիայում՝ 81.93 տոկոսով, Իսպանիայում՝ 84.37 տոկոսով, Նիդեռլանդներում՝ 77.03 տոկոսով, Չեխիայում՝ 82.03 տոկոսով, Բելգիայում՝ 88.47 տոկոսով, Սլովակիայում՝ 79.38 տոկոսով, ասվում է հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ գազի պահեստարանները լցվում են բարձր տեմպերով` Ռուսաստանից մատակարարումների կրճատման ֆոնին հեղուկացված բնական գազի գնման պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը երեք օրով դադարեցվել է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում միակ մնացած գազամղիչ ագրեգատի վերանորոգումը սկսելու պատճառով։

Աղբյուրը՝   news.am