Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

Նոր ուսումնական տարում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։

Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի  բանկերի միության և  «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։

Առևտրային բանկերի և ՀԲՄ աջակցության նպատակն է կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և ապահովել նրանց արժանապատիվ ապագան։

Հիմնադրամի շահառու և Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող Հրաչ Սաֆարյանը 2016թ և 2020թ արցախյան պատերազմների մասնակից է։ Ինչպես ինքն է նշում՝ նա մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։

Ու չնայած այդ ամենին շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որի համար իր  ընկերները չեն խնայել անգամ սեփական կյանքը․․

Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը՝ շուտով։