Կառավարության որոշմամբ 4 մլն 350 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզում գործող 5 մարզական հաստատություններին

Կառավարության որոշմամբ  4 մլն 350 հազար դրամ է հատկացվել  Շիրակի մարզում գործող 5 մարզական հաստատություններին
Կառավարության որոշմամբ  4 մլն 350 հազար դրամ է հատկացվել մարզում գործող 5 մարզական հաստատությունների՝ գույքային հագեցվածության ապահովման նպատակով։
 870 հազարական դրամ գումար կհատկացվի «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Գյումրու Լ. Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու աթլետիկայի  օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱկ-ներին՝ մարզագույք ձեռքբերելու համար։
Այս գումարից զատ, 620 հազար դրամ էլ կհատկացվի «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանին»՝ անհրաժեշտ գույքով ապահովման համար։ Արհեստագործական ուսումնարանը 2021-ի դեկտեմբերից հիմնանորոգվում է ֆրանսիական Էովղը Դօղիան կազմակերպության աջակցությամբ։ Ներկայումս անհրաժեշտ է հիմնանորոգված արհեստանոցները և լսարանները համալրել մասնագիտական գույքով և կահույքով։ 
400 հազար դրամ էլ կնախատեսվի «Շիրակի մարզային գրադարանին»՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար։