Կեսօրից հետո մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ հունիսի 9-ին և 11-ին հանրապետության առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.6°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.6°C (1996թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.4°C