Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին

Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին

Ջրային հարցերի հետ կապված մեր օրակարգը պետք է լինի առաջնահերթություն: Առաջիկա 5 տարիներին մենք պետք է շատ մեծ ներդրում անենք: Իհարկե, այս ընթացքում մեծ ներդրումներ արվել են, բայց ուղղակի ճեղքը այնքան մեծ է, որ այն զգացողությունը, որ ունենք ճանապարհների դեպքում, որ էականորեն լուծել ենք հարցը, ջրի հետ կապված այդ զգացողությունը չկա, որովհետև ճեղքն այնտեղ շատ ավելի մեծ է, ցանցը շատ ավելի մեծ է: Այդ մասին գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ գործակցության որոշակի ծրագիր կա, թե ինչ ուղղությամբ պետք է ներդրումներ արվեն խմելու, ոռոգման ջրի մատակարարման, նաև ջրահեռացման ծրագրի արդիականացման ծրագրի մասով:  

«Մի իքս պահի օգտագործված ջուրն առանց մաքրման չպետք է բաց թողնենք բնություն, այսինքն՝ ամբողջ օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն: Սա մեգածրագիր է՝ բառիս բուն իմաստով, ընդ որում՝ պետք չէ մտայնություն ունենալ, թե 5-ամյա կտրվածքով մենք ամբողջ խնդիրը լուծելու ենք, 5-ամյա կտրվածքով մաքսիմումը պետք է անենք, որպեսզի 2031 թվականի դրությամբ զգացողություն ունենանք, և տեսանելի լինի, մթնոլորտը ցույց տա, որ արդյունքներ ունենք արձանագրած»,- ասաց նա: