Իրանական արտադրանքի արտահանումը Թուրքիա 2022-ի հունվարից հուլիսն աճել է 56 տոկոսով

Իրանական արտադրանքի արտահանումը Թուրքիա 2022-ի հունվարից հուլիսն աճել է 56 տոկոսով

2022 թ. առաջին յոթ ամիսներին (հունվար-հուլիս) իրանական արտադրանքի արտահանումը հարեւան Թուրքիա աճել է 56 տոկոսով, հայտնում է Mehr-ը։

Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թ. առաջին յոթ ամիսներին Իրանը Թուրքիա 443 միլիոն դոլարի արտադրանք է արտահանել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 56 տոկոսով ավել։

Ընթացիկ 2022 թ. յոթ ամիսների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Թուրքիայի ապրանքների փոխանակումն աճել է 37 տոկոսով։

Ըստ զեկույցի՝ 2022 թ. հունվարից հուլիս ամիսներին Թուրքիան Իրանից 2.145 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 56 տոկոսով ավել։

Աղբյուրը՝   news.am