Գնաճը Թուրքիայում գերազանցել է 80 տոկոսը

Գնաճը Թուրքիայում գերազանցել է 80 տոկոսը

Գնաճը Թուրքիայում օգոստոսին տարեկան կտրվածքով հասել է 80,21 տոկոսի։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել երկրի վիճակագրական ինստիտուտը (TUIK)։

Հուլիսին ցուցանիշը 79,6 տոկոս էր, հունիսին՝ 78,62 տոկոս, մայիսին՝ 73 (73,5) տոկոս։ Սպառողական գների աճը միայն օգոստոսին կազմել է 1,46 տոկոս։ Ավելի վաղ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր 14-ից իջեցնել հաշվեդրույքը 13 տոկոսի։ Շուկաները դա որպես ազդանշան են ընդունել, որը հաստատել է, որ պայքարը գների աճի դեմ դադարել է լինել կենտրոնական բանկի առաջնահերթությունը։

Գնաճը երկրում սկսել էր աճել անցած աշնանը, երբ լիրան կտրուկ ընկել էր։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ կենտրոնական բանկն աստիճանաբար իջեցրել է հաշվեդրույքը 500 բազիսային կետով՝ 14 տոկոս, մեղմման քաղաքականության շրջանակում, որի իրականացումը պնդում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Աղբյուրը՝   news.am