Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով. ՌՏՀԴԾ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով. ՌՏՀԴԾ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով, երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։

«Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Հայտեր պարբերաբար ստացվում են՝ Բաքվի կարիքներին համապատասխան»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

ՌՏՀԴԾ-ն հավելել է, որ ներկայումս ռազմածովային տեխնիկան բանակցությունների օրակարգում չէ, սակայն Ռուսաստանն «այդ ոլորտում գործընկերներին առաջարկելու բան ունի»։

Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվում անցկացվում է ADEX 2022 ժամանակակից զենքի եւ սարքավորումների IV միջազգային ցուցահանդեսը։

Դրան մասնակցում են 208 ընկերություններ, այդ թվում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ Հորդանանից։

Ռուսական ռազմական նշանակության տեխնիկան ներկայացնում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը: Նախատեսվում է ցուցադրել մոտ 500 միավոր տեխնիկա։

Աղբյուրը՝  news.am