ՀՀ-ում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով

ՀՀ-ում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ:

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով: Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -9.1%–ով։

Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 16.4%–ով:

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից

Աճել են․

- սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.1%-ով,
- այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.2%-ով,
- հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 27.6%-ով,
- խմիչքների արտադրության ծավալը՝ 1.6%–ով,
- ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 6.6%-ով,
- պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 41.9%-ով,
- հագուստի արտադրության ծավալը՝ 6.3%–ով,
- կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 28.5%-ով,
- փայտանյութի մշակում՝ բացի կահույքից, աճել է 61.6%–ով,
- պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 7.7%-ով,
- մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 40.9%-ով,
- կահույքի արտադրության ծավալը՝ 22.1%-ով։

Կրճատվել են․

- քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -15.5%–ով,
- էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ -4.0%-ով,
- ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝-0.9%-ով, դեղագործական արտադրանքի արտադրությանը՝ -5.4%-ով,
- մեքենաների եւ սարքավորանքի նորոգումը՝ -11.2%-ով:

Աղբյուրը՝   banks.am