Նաբիուլինա. Թվային ռուբլին կօգտագործվի անդրսահմանային հաշվարկներում

Նաբիուլինա. Թվային ռուբլին կօգտագործվի անդրսահմանային հաշվարկներում

Ռուսաստանի Բանկը (ԿԲ) «ակտիվորեն առաջ կմղի անդրսահմանային հաշվարկների հնարավորությունը»՝ թվային ռուբլու կիրառմամբ, հայտարարել է ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Նաբիուլինան ընդգծել է, որ ռուսաստանյան շատ բանկեր ցանկանում են մասնակցել եւ ակտիվորեն մասնակցում են փորձարկմանը։ Կարգավորիչի ղեկավարը հավելել է, որ 2023 թվականին նախատեսվում է աստիճանաբար սկսել թվային ռուբլին շրջանառության մեջ մտցնել։

«Հաջորդ տարի մենք կսկսենք սահմանափակ չափով առանձին տեսակի գործարքներ  իրականացնել, որպեսզի հետագայում աստիճանաբար սկսենք այն շրջանառության մեջ մտցնել»,- նշել է Նաբիուլինան։

Այս տարվա հունիսին ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան նշել էր, որ կմշակվի թվային ռուբլու անդրսահմանային փոխգործակցությունը այլ երկրների թվային արժույթների հետ, ինչը ռուսաստանյան ֆինանսական համակարգն ավելի անկախ կդարձնի:

«Իմ կարծիքով, երեք տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում։ Եվ այս ուղղությամբ էլ մեզ անհրաժեշտ կլինի անդրսահմանային համագործակցություն կառուցել։

Ուստի մենք պարտադիր պետք է պատրաստ լինենք որքան հնարավոր է շուտ: Սա նաեւ լուծում է SWIFT-ից անջատվելու հարցը, քանի որ նման ինտեգրման դեպքում SWIFT-ն այլեւս պետք չի լինի»,- ասել էր Սկորոբոգատովան։

Աղբյուրը՝   banks.am