Թուրքական արտահանումը Ռուսաստան հասել է ռեկորդային մակարդակի

Թուրքական արտահանումը Ռուսաստան հասել է ռեկորդային մակարդակի

Թուրքիայի արտահանումը Ռուսաստան օգոստոսին հասել է ռեկորդային մակարդակի։ Թուրքական ապրանքների եւ հումքի վաճառքը Ռուսաստանում տարեկան հաշվարկով հասել է 87,2 տոկոսի՝ 738,5 մլն դոլար անցած ամիս, տեղեկացրել է «Anadolu»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի  արտահանողների ասամբլեային (TIM)։ Դա Թուրքիայի ընդհանուր արտահանման 13,1 տոկոսանոց ավելացում է, նշվել է հաղորդագրությունում։

Ռուսաստանը դարձել է թուրքական արտահանման վեցերորդ կարեւոր ուղղությունը Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից եւ Իտալիայից հետո։

Արդյունաբերական խմբերի շարքում Ռուսաստան առավել արտահանվող արտադրանքներն են քիմիական նյութերը, որոնց հաջորդում են մեքենաներն ու աքսեսուարները, ավտոապրանքները, թարմ մրգերը եւ բանջարեղենները, ինչպես նաեւ տեքստիլն ու հումքը։

Աղբյուրը՝   news.am