ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կշարունակի աճել. Փաշինյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կշարունակի աճել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ վստահ է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կշարունակի աճել։

«Նոր դինամիկա է ի հայտ եկել, նոր գործոններ, որոնք դրական են ազդում ապրանքաշրջանառության վրա, և դրանց ծավալը կշարունակի աճել»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը վստահորեն Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է պահպանում։

Աղբյուրը՝   shabat.am