Հուլիսին Գերմանիան Ռուսաստանից 2,9 մլրդ եվրոյի ապրանքներ է ներմուծել

Հուլիսին Գերմանիան Ռուսաստանից 2,9 մլրդ եվրոյի ապրանքներ է ներմուծել

Հուլիսին Գերմանիան Ռուսաստանից 2,9 մլրդ եվրոյի ապրանքներ է ներմուծել, քանի որ էներգակիրների բարձրացված գները խանգարել են Ռուսաստանի հետ առեւտուրը դադարեցնելու Գերմանիայի ջանքերին։

Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ Ռուսաստանից գերմանական ներմուծման արժեքն ավելացել է 10,2 տոկոսով՝ 2021թ. հուլիսի համեմատ։

Գերատեսչությունը սա բացատրել է գլխավորապես ավելի բարձր գներով, հատկապես էներգետիկ հատվածում, քանի որ ռուսական գազի մատակարարումների կրճատումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի հաշիվների ավելացման Եվրոպայի ամենամեծ տնտեսության տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար։

Հուլիսին Գերմանիան Ռուսաստանից ներմուծել է 1,4 մլրդ եվրոյի հում նավթ եւ բնական գազ, ինչը 1,6 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ, տեղեկացրել է գերատեսչությունը։

Ռուսական կոքսի եւ նավթամթերքների ներմուծումը գնահատվում է 0,5 մլրդ եվրո. ավելացումը կազմել է 72,5 տոկոս, իսկ ռուսական ածխի ներմուծումն ավելացել է ավելի քան երկու անգամ՝ 0,3 մլրդ եվրո։

Տվյալները ցույց են տվել, որ այն դեպքում, երբ Ռուսաստանից ներմուծման արժեքն ավելացել է, Գերմանիան կարողացել է հուլիսին 45,8 տոկոսով կրճատել այդ երկրից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը։

Մինչդեռ, Ռուսաստան Գերմանիայի արտահանումը կրճատվել է 56,8 տոկոսով, քանի որ Գերմանիան ընդլայնել է արտահանման բիզնեսը ԱՄՆի եւ հարեւան երկրների՝ Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների հետ։

Աղբյուրը՝   news.am