ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանող քարտապաններին տրամադրվեցին կրթաթոշակներ և նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանող քարտապաններին տրամադրվեցին կրթաթոշակներ և նվերներ

Student (1) (1).png (706 KB)

Կրթաթոշակ երեք ուսանողների համար՝ յուրաքանչյուրը 250 000 ՀՀ դրամի չափով և բազմաթիվ նվերներ առավելագույն բոնուսներ հավաքած այլ ուսանողների համար:

Հայտնի են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard ուսանողական քարտերով ակտիվ անկանխիկ գնումներ կատարած և երկու տարվա ընթացքում բոնուսներ կուտակած հաջողակ ուսանող քարտապանների անունները:

Յանա Զախարյանցը, Անուշ Ղուլյանը և Հրայր Մարտիրոսյանը 30 ակտիվ քարտապաններից ընտրված 3 ուսանողներն են, որոնց տրամադրվեցին կրթաթոշակներ: Որոշ ուսանողների ցանկությամբ իրենց կուտակած բոնուսները փոխարինվեցին Բանկի կողմից ստացած տարբեր նվերներով, իսկ մյուս մասը նախընտրեց շարունակել կուտակել բոնուսները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտը յուրաքանչյուր անկանխիկ վճարումից բոնուսներ կուտակելուց զատ՝ ընձեռում է ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու, ուսանողական տարիքից վարկային պատմություն ստեղծելու և հետագայում բանկային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն:

Բազմաթիվ ուսանողների համար սա հիանալի հնարավորություն է ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:

Կարևորելով երիտասարդների ներգրավումը ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ՝ ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի  հարմարավետ և ապահով, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է տարբեր առաջարկներով մշտապես աջակցել բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից