Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է վիրավորում ստացած  զինծառայողներին
Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։
Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։