Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսի

Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-17-ը գործուղվել Կորեայի Հանրապետություն (Ինչոն քաղաք)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաժողովին մասնակցել են փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:

Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված լայնածավալ հարձակմանը։ 
Նախարարի տեղակալը նշել է այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։

«Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից: Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,-նշել է նախարարի տեղակալը։