Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի

Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի

Իրանում ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի ոստիկանություն բերման ենթարկված աղջկա մահվան ֆոնին բողոքի ցույցերի պատճառով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են իշխանությունները:

Իրանցի կանայք կտրում են իրենց վարսրեն ու ցուցադրաբար այրում հիջաբները մինչ երկրում տարածվում է բողոքի ակցիաների ալիքը: Այս մասին գրել է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Աղբյուրի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Բրիտանական պարբերականը գրում է, որ սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: