Վերացվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության կասեցումը

Վերացվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության  կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) առանձին գործառույթի՝ մածուն և պանիր արտադրատեսակների, կասեցումը:

Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: