Իրավիճակը վատթարացել է. Եվրոպայում սպասվում է երկարատև և խորը ռեցեսիա

Իրավիճակը վատթարացել է. Եվրոպայում սպասվում է երկարատև և խորը ռեցեսիա

Գերմանական «Deutsche Bank»-ի տնտեսագետները հայտարարել են, որ Եվրոպայում մեղմ ռեցեսիայի իրենց նախորդ կանխատեսումն այլևս ուժի մեջ չէ, քանի որ հուլիսից էներգետիկ ճգնաժամը զգալիորեն խորացել է: Այս մասին գրում է Fortune պարբերականը։

«Հուլիսին այս ձմռանը մեղմ անկման ելակետային կանխատեսումը այժմ չափազանց լավատեսական է: Մենք այժմ կանխատեսում ենք ավելի երկար և խորը անկում», - ասել է գերմանական բանկի գլխավոր տնտեսագետ Մարկ Ուոլը:

Ըստ հրապարակման՝ վերլուծաբաններն ակնկալում են, որ 2022 թվականի կեսերից մինչև 2023 թվականի կեսերը եվրոգոտում իրական համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով կնվազի մոտ 3%-ով:

Պարբերականը գրում է, որ թեև ԵՄ անդամ երկրներն արձագանքել են ճգնաժամին՝ 496 մլրդ դոլար հատկացնելով այն ծրագրերին, որոնք կօգնեն մեղմել բարձր գները, մասնագետները պնդում են, որ այդ ջանքերը բավարար չեն լինի տնտեսական աղետից խուսափելու համար։

Աղբյուրը՝   panorama.am