Լարսի խցանումը սկսվում է Վլադիկավկազից

Լարսի խցանումը սկսվում է Վլադիկավկազից

Google Maps-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ընդգծենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո քաղաքացիները լքում են երկիրը։

 Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան եկող մեքենաները մի քանի կիլոմետրանոց խցանումներ են ստեղծել:  Խցանումը սկսվում է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքից։

Նշենք, որ Վլադիկավկազից Վերին Լարսի անցակետը մոտ 32 կիլոմետր է։

Աղբյուրը՝   168.am