«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում եւ Թուրքիայում

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում եւ Թուրքիայում

«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում եւ Թուրքիայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մասով արդեն բանակցություններ են ընթանում։

«Մենք այժմ հնարավոր տեղանքի քննարկման ակտիվ փուլում ենք։ Մենք ցանկանում ենք կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում»,-ասել է Միգալինը՝ հստակեցնելով, որ ընկերությանը նաեւ այլ տարածաշշրջաններ են հետաքրքրում։

Աղբյուրը՝   news.am