Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ կմ108+800 - կմ124+000 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից ejc.am հայտնում են, որ 15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Վայոց ձորում. անցնում է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը միացնող Վարդենյաց լեռնանցքով։ Նորոգման շրջանակներում այս պահին իրականացվում է ասֆալտապատում, կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։

Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

Աղբյուրը՝   news.am