Արմավիր քաղաքի մի շարք փողոցներ ասֆալտապատվում են

Արմավիր քաղաքի մի շարք փողոցներ ասֆալտապատվում են
Արմավիր քաղաքի Լերմոնտով, Հանրապետության, Ջիվանի, Նալբանդյան փողոցներում և դրանց հատող հատվածներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Վերականգնվում են ջրագծերի փոփոխման արդյունքում վնասված հատվածները:
Ծրագրի արդյունքում ասֆալտով վերականգնվելու է ավելի քան 30.000 քմ հատված, իսկ հողային պաստառով փողոցները վերականգնվելու են ավազային խառնուրդով: