Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին

Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։

Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։

Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով նշված և մյուս գործարքների  իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը ներկայացվում է տեղեկատվական հոլովակում։

Մանրամասները՝ տեսահոլովակում.  https://www.youtube.com/watch?v=2SXHm8ECwiA